Աշխարհում խոշորագույն տեսահոսթինգ Youtube-ը վերջնականապես փոխել է իր դիզայնը՝ տեսաերիզներով թարմացված էջերը ցուցադրելով բոլոր օգտագործողներին, այլ ոչ թե փորձնական խմբերին:

Անհրաժեշտ գործառույթներին մատչելիությունը հեշտացվել է, իսկ նավիգացիան դարձել ավելի հասկանալի: Բացի այդ, կայքը հրաժարվել է հոլովակների գնահատման հինգբալանոց համակարգից՝ փոխարինելով այն երկու կոճակներով՝ «Ինձ դուր է գալիս» եւ «Ինձ դուր չի գալիս»: Փոխվել է նաեւ մեկնաբանությունների համակարգը, այժմ ցուցադրվում են ոչ թե վերջին, այլ լավագույն հոլովակները:

YouTube-ում նշում են, որ բարելավել են տեսահոլովակների ցանկերը: Այժմ դրանք պայմանավորված են նրանով, թե որտեղից է դիտողը: Փոխվել են նաեւ տեսափլեյերի կառավարման տարրերը, որոնք թույլ են տալիս բարելավել տեսահոլովակի չափերն ու որակը:

Հարկ է նշել, որ Youtube-ի ռուսական տարբերակն այնքան էլ լավ չի աշխատում նոր դիզայնով:

Youtube-ը տեսափլեյերի նոր էջի տեստավորումը սկսել էր երկու ամիս առաջ: