Yahoo! Ինտերնետ-ընկերությունը պաշտոնական բլոգի օգնությամբ հաղորդել է սեփական դոմենների վաճառքի մասին: Վաճառքի է հանվել «պրեմիում դասի» ավելի քան 100 դոմեն: Ընկերությունը որոշել է վաճառել երբեմնի ձեռք բերված դոմենները, քանի որ դրանց կարիքն այլեւս չկա: Վաճառքը տեղի կունենա նոյեմբերի 14-21-ը:
Դոմենների թվում շուրջ 300 հասցեներ կան, որոնց շարքում ամենաթանկը 1-1,5 մլն դոլար արժողությամբ av.com-ն է: Sandwich.com դոմենը կարժենա 50-100 հազար, իսկ Truestory.com-ը հնարավոր կլինի ձեռք բերել ավելի էժան գնով. նվազագույն արժեքը կկազմի 10 հազար դոլար, հաղորդում է INFOX.ru-ն:
Yahoo! ընկերությունը հիմնվել է 1994թ.-ին: 2008թ.-ին նրան չհաջողվեց համաձայնության գալ Microsoft կորպորացիայի հետ ձուլման հարցում, ու արդյունքում կորցրեց շուկայում իր մասնաբաժինը, հետ սկսվեց անկման շրջանը: Անցյալ տարի ապրիլին կրճատվեց ընկերության 2000 աշխատակից: Ընկերության տնօրեն այդ ժամանակ դարձավ Մարիսա Մայերը(Marissa Mayer), ով աշխատում էր Google-ում: 1,5 տարվա ընթացքում նրա ղեկավարման ներքո ընկերությունը մի շարք խոշոր գնումներ կատարեց՝ այդ թվում Tumblr եւ Summly ծառայությունները:





























