Իրանի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են իրենց միջուկային ծրագրի ընդլայնման ծրագրերը, ասվում է Իրանի վերաբերյալ ԱԷՄԳ-ի՝ յուրաքանչյուր եռամսյակը մեկ թողարկվող զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ իրանական միջուկային օբյեկտներից եւ ոչ մեկն այս երեք ամիսների ընթացքում չի ընլայնել իր գործունեությունը: Մասնավորապես, Ֆորդո միջուկային օբյեկտում նոր ցենտրիֆուգներ չեն տեղադրվել: Բաից այդ, Իրանը դեռեւս չի սկսել շահագործել ուրանի հարստացման նորագույն ցենտրիֆուգները՝ IR-2M-երը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Վերջին երեք ամիսների ընթացքում Թեհրանն, ընդհանուր առմամբ, նվազեցրել է մի շարք օբյեկտներում աշխատանքի տեմպերը, ընդգծում է NEWSru Israel-ը: