Միջազգային տիեզերակայանում տիեզերքից հնարավոր երկրաշարժերի կանխատեսման փորձ է սկսվում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄՏԿ-ի ինժեներ Միխայիլ Կորնիենկոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք նոր փորձ ենք իրականացնում, որը թույլ կտա որոշել տիեզերքից եկող երկրաշարժերի հավանականությունը եւ դրանց տեղը»,- ասել է նա։
Տիեզերագնացը նշել է, որ մեթոդի հաջող իրականացումը շատ կօգնի ՄՏԿ-ի փրկարարներին եւ թույլ կտա շատ կյանքեր փրկել։
Նշենք, որ փորձարկման ընթացքում տիեզերագնացները 42 փորձ կիրականացնեն։




























