Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, նոյեմբերի 14-ին, Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 26-ամյա Անթոնի Ղ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 20-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու եւ ծեծի մեղադրանքով:




























