Ճապոնացիները գնել են կերակրի հոտով աշխարհում առաջին Scentee գաջետները՝ վաճառքն սկսվելուց առաջ: Այդ մասին հայտարարել է Chaku Perfume ընկերության մամուլի ծառայության պետ Ակի Յանաձին:
Ըստ նրա՝ վաճառքի սկիզբը նշանակվել էր նոյեմբերի 15-ին, սակայն ընկերության այդ նորույթը խանութներում չի հայտնվի: «Հազարավոր սարքեր գնվել էին նախնական պատվերներով», – նշել է Յանաձին եւ հավելել, որ Scentee-ն առեւտրային ցանցում կհայտնվի դեկտեմբերին, հաղորդում է «gazeta.ru»-ն:
Scentee-ն փոքր սարք է՝ համային փոփոխվող քարթրիջներով: Այն կարելի է միացնել սմարթֆոնին կամ պլանշետին: Դեկտեմբերին օգտվողներին կառաջարկեն Scentee՝ վարդի, նարդոսի եւ անանուխի հոտերով: Գաջետի արժեքն է 35 դոլար:
Բացի դրանից, սարքը կարող է հաղորդել կորեական ձեւով պատրաստված տավարի մսի, սոուսով տապակած մսի եւ խաշած կարտոֆիլի բույրերը:





























