21-րդ դարում հիմնական պայքարն ընթանալու է մարդկային ռեսուրսների համար, հիմնական ակտիվ են հանդիսանալու կրթված ու ստեղծագործող մարդիկ, որոնք իսկապես ձգտում են ինչ-որ բանի հասնել: Այս մասին Coutts Million Dollar Donors Report-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուբեն Վարդանյանը:
«Այժմ, երբ երկրների միջեւ ավելի սերտ կապեր կան, իսկ անձնական ու գործնական շահերըտարածված են ամբողջ աշխարհով մեկ, տարբեր մշակույթները հասկանալը հսկայական նշանակություն է ձեռք բերում»,-ընդգծել է նա:
Վարդանյանի հետ այդ առումով համակարծիք է նաեւ նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը:
Խոսելով Դիլիջանի միջազգային դպրոցի մասին՝ վերջինս նշել է, որ այն սկզբում նախատեսված է եղել որպես ոչ մեծ ամառային ճամբարի նախագիծ: Սակայ հետագայում տարածաշրջանային մեծ կրթական նախագծի պահանջարկն ավելի զգալի է դարձել ու նախագիծն այլ ընթացք է ստացել: Ներկայումս նախատեսվում է, որ դպրոցում սովորելու են երեխաներ ամբողջ աշխարհից:
Վարդանյանը նաեւ խորհուրդ է տալիս «շատ ու շատ հետեւողական լինել ու կատարել խոստումները, սակայն միեւնույն ժամանակ չտալ խոստումներ, որոնք անիրականանալի են»: «Որոշեք, թե ինչ է նշանակում հաջողությունը ձեզ համար եւ համբերությամբ զինվեք»,-ասում է նա:





























