Իրանի միջուկային ծրագրի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է մնում եւ հակված է հարցի դիվանագիտական կարգավորմանը։ Այս մասին ապրիլի 1-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։
«Մենք չենք հավատում իրանական խնդրի՝ պատժամիջոցների կիրառմամբ լուծմանը, չնայած որ Թեհրանին բանակցությունների դրդելու համար հաճախ կարիք է լինում դիմել պատժամիջոցների»,- նշել է նա։
Նրա խոսքով, եթե անգամ նման միջոցներ են ձեռք առնվում, ապա դրանք պետք է դիպուկ լինեն։
«Հենց այս ուղղությամբ ենք մենք աշխատում եւ փորձում ենք Իրանի դեմ չփակել հետագա երկխոսության դռները»,- հստակեցրել է Նեստերենկոն։




























