Ճապոնական NEC ընկերությունը ներկայացրել է PaPeRo ռոբոտի թարմացված տեսակըմ հաղորդում է Robot Dreams պարբերականը: 24 սանտիմետրանոց նոր ռոբոտը, որը ստացել է Petit անունը, 1,3 կգ քաշ ունի՝ գրեթե 2 անգամ քիչ, քան նախորդ սերնդի PaPeRo-ն:
Իր նախորդների համեմատ PaPeRo Petit-ը ինքնուրույն չի շարժվում: Մյուս հատկությունները, մասնավորապես մարդկանց դեմքերն ու խոսքը ճանաչելու կարողությունը, նա պահպանել է: Petit-ն ունի տեսախցիկ, բարձրախոս, հեռավորության ու ջերմաստիճանի չափման սարք:
Մյուս հատկությունը «ամպի» հետ կապն է: Սեփակայն հաշվիչ հզորությունները օգտագործելու փոխարեն PaPeRo Petit-ը կարող է ինտերնետի միջոցով տեղեկությունները հաղորդել հեռավորության վրա գտնվող սերվերին, որը պետք է մշակի ու լուծումներ ստանա, հաղորդում է Lenta.ru-ն:
PaPeRo Petit-ը կարելի է օգտագործել շփման ընթացքում: Այն կարող է նկարը փոխանցել սմարթֆոնի կամ պլանշետի, ինչպես նաեւ կարող է «բարձրաձայն կարդալ» ուղարկված տեքստային հաղորդագրությունները:
PaPeRo-ն բազմաֆունկցիոնալ ռոբոտ է. այն տարբեր ժամանակներում փորձել է իրեն նախադպրոցական հասակի երեխաների դաստիարակի, ծերերին օգնողի, խանութի դրամարկղի, թարգմանիչի ու գրանցումների սեղանի աշխատակցի դերում:





























