Կեմերովոյի մարզի հարավում գտնվող լեռներում երկրաբանական արշավախումբը 1000 մետր բարձրության վրա ուղղանկյունաձեւ բլոկներով քարե պատ է հայտնաբերել: Ռուսական աշխարհագրական համայնքի Տոմսկի բաժնի մասնագետները ենթադրում են, որ ձեռագործ կառույցընման է բրիտանական Սթոունհենջին: Գտածոյի տարիքը գնահատվում է 100 հազար տարի:

Կուզբասի լեռներում քարե կառույցի բարձրությունը մոտ 40 մետր է, երկարությունը՝ 200 մետր:Ամեն բլոկի քաշը 1000 տոննայից ավել է, իսկ երկարությունը հասնում է 20 մետրի: Երկրաբանների խոսքով քար ուղղանկյունների մի մասը ցրված է լեռան լանջերին, որոնք լրացնում են հիմնական կառույցը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Գիտնականները դիտարկում են պատի առաջացման երկու տարբերակ, որն արդեն անվանել են «ռուսական Սթոունհենջ»: Առաջինն այն է, որ կառույցը կարող էին հիմնել հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչները: Մյուս վարկածի համաձայն՝ սա երկրաբանական գործընթացների արդյունք է, որոնք կապված են Լեռնային Շորիայի ժայռերի հողմահարումներով: Գիտնականները մտադիր են ամռանը մեկ այլ արշավ կազմակերպել ու մանրամասն հետազտել գտածոն: