Հայտնի բրազիլացի դիզայներ Ալեքսանդր Խերչկովիչը Ռիո-դե-Ժանեյրոյում նորաձևության վերաբերյալ շոուի ժամանակ ներկայացրել է իր նորույթը՝ ջինսե տաբատներ ցելյուլիտի դեմ պրոֆիլակտիկայի համար: Տաբատի կտորը Emana-ի արհեստական թելերից, որոնք մարմնի ջերմությունը վերածում են ճառագայթների, ինչն էլ ազդում է մազկի խորը շերտերի վրա:
Այս նյութն այժմ լայնորեն կիրառվում է սպորտային հագուստ կարելու ժամանկ: Արհեստական թելերը մարմինը պահում են խոնավության մեջ՝ այն վերածելով մաշկի բջիջներում մետաբոլիզմի ակտիվացման իմպուլսների, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Ցելյուլիտը կամ լիպոդիստրոֆիան ենթամաշկային ճարպի գոյացություններ են, որոնք խանգարումներ են առաջացնում միկրոշրջանառության ու լիմֆատիկ հոսքի ժամանակ: Հրաշքը ջինսերը հայտնագործած դիզայները վստահեցնում է, որ խցանումների պրոֆիլակտիկան տեղի է ունենում միկրոշրջանառության ու բջջային մետաբոլիզմի ուժեղացման հաշվին:
Դիզայները դեռ նոր է ներկայացրել իր նորույթը, իսկ բժիշկներն արդեն կասկածանքով են վերաբերվում դրան: Նրանք ասում են, որ հատուկ ջինսեր կրելով ցելյուլիտի դեմ չես պայքարի, քանի որ այն սխալ սնվելու, արյան վատ շրջանառության ու դանդաղ նյութափոխանակաության հետեւանք է: Բժիշկները կարծում են, որ այս գործոնների բացառման դեպքում միայն մաշկի լիպոդիստրոֆիայի պրոֆիլակտիկան արդյունավետ կլինի:





























