Դիլիջանի ոլորաններում այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 16։30-ի սահմաններում շրջվել է բերնատար մեքենա՝ թուրքական համարանիշներով։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը՝ բեռնատար մեքենան տեղափոխում էր գինու դատարկ շշեր։  Բեռնատար ավտոմեքենան շրջվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, կան տուժածներ:

Դեպքի վայրում են շտապ օգնության աշխատակիցները, ԱԻՆ-ի փրկարարները եւ հրշեջները։

Վարորդի առողջական վիճակի մասին որեւէ տեղեկություն դեռ հայտնի չէ։

Վթարի հետեւանքով ճանապարհը փակ է, ՃՈ աշխատակիցները փորձում են կանոնակարգել երթեւեկությունը։ Դեպքի վայրում կուտակված ավտոմեքենաների վարորդները նույնպես օգնում են փրկարարներին։