ԿՀՎ-ն ու Պենտագոնը դեմ են ռուսական Ռոսկոսմոսին թույլտվության տրամդրմանը Ամերիկայի տարածքում ԳԼՕՆԱՍՍ համակարգի մի քանի չափիչ կայանների շինարարության համար:Ինչպես գրում է New York Times-ը, հատուկ ծառայություններն ու Պենտագոնը զգուշանում են, որ ԳԼՕՆԱՍՍ-ի կայանները կարող են օգտագործվել ռազմական նպատակներով, ինչպես նաեւ անմիջապես ԱՄՆ տարածքում հետախուզական գործունեության համար:

Այս կասկածների պատճառով Սպիտակ տունը խստացրել է կայանների տեղակայման վերաբերյալ վերջնական որոշման կայացման գործընթացը, քանի դեռ Ռուսաստանը հավելյալ տվյալներ չի տրամադրի, իսկ ամերիկյան ծառայությունները ընդհանուր հայտարարի չեն գա, պարբերականին հաղորդել են անանուն աղբյուրները Պետդեպարտամենտում ու նախագահի վարչակազմում:Ռուսաստանը հարցում է ուղարկել ԱՄՆ-ում ԳԼՕՆԱՍՍ համակարգի կայանների շինարարության համար 2012թ.-ի մայիսին:

Անցյալ տարի հոկտեմբերին Վիտալի Դավիդովը, ով այն ժամանակ Ռոսկոսմոսի փոխտնօրենն էր, հայտարարել էր, որ գերատեսչույունը նախատեսում է ԱՄՆ-ում 8 կայան հիմնել: Նա նաեւ ընդգծում եր, որ Ռուսաստանի տարածքում գործում են ամերիկյան GPS համակարգի 19 չափիչ կայաններ: Ռուսական ու ամերիկյան կողմերն այս հարցի առթիվ մի քանի հանդիպումներ են անցկացրել, որոնց ընթացքում ամերիկացիները նախագծի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ են պահանջել:Նշենք, որ Գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգը(ԳԼՕՆԱՍՍ) ամերիկյան Գլոբալ դիրքայնության համակարգի(GPS) ռուսական օրինակն ե ու թույլ է տալիս որոշել ցամաքային, ծովային ու օդային օբյեկտների տեղանքն ու շարժման արագությունը մինչեւ 1 մետ ճշտությամբ: ԳԼՕՆԱՍՍ-ի տեղակայումը սկսվել է 1982թ.-ի հոկտեմբերին: Առաջին արբանյակը մեկնարկել էր 1982թ.-ի հոկտեմբերի 12-ին: 1993թ.-ի սեպտեմբերի 24-ին համակարգն անցել էր պաշտոնական շահագործման տակ: