ԱՄՆ-ում եւ Կանադայում նոյեմբերի 15-ին ճապոնական Sony ընկերության Playstation 4-ի վաճառքում հայտնվելուց հետո 24 ժամվա ընթացքում մեկ միլիոն խաղային սարք է վաճառվել: Այդ մասին նոյեմբերի 18-ին հայտնել է Sony-ի` համակարգչային խաղերով զբաղվող ընկերություններից մեկի գլխավոր գրասենյակը, հայտնում է «Տասս Տելեկոմը»:
Նախորդ տարբերակի` Playstation 3-ի համար 2006թ. պահանջվել էր վեց շաբաթ` վաճառքի ծավալով միլիոնի ցուցանիշի հասնելու համար:
ԱՄՆ-ն եւ Կանադան առաջին երկրներն են, որտեղ Playstation 4-ը վաճառվում է խանութներում: Նոյեմբերի 29-ին այն կսկսեն վաճառվել Եվրամիության եւ Լատինական Ամերիկայի երկրներում, իսկ Ճապոնիայում` միայն փետրվարին, հայտնել է Sony Computer Entertainment ընկերությունը:
Playstation 4 –ի առանձահատկությունը սոցցանցերին եւ բջջային հեռախոսներին ավելի հեշտ միանալն է: Այն ունի AMD պրոցեսոր, 8 գբ օպերատիվ հիշողություն, Blu-ray, ինչպես նաեւ կցվող կոշտ սկավառակ: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է նոր սարքի համար թողարկել 33 բացառիկ տեսախաղ:





























