Իրանա-ադրբեջանական հարաբերությունների սրացումը կապված է մի շարք խնդիրների հետմ որոնք ծագել են Ադրբեջանի քաղաքական դիրքորոշմամբ ու Իսրայելի հետ ունեցած հարաբերություններից(իրանական տարածքում հետախուզելու հնարավորությունների տրամադրում եւ այլն): Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ռուսաստանցի փորձագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը:
Նա պարզաբանել է, որ սրացումն, ամենայն հավանականությամբ, առիթ է, որը բացահայոտւմ է հարեւան պետությունների հարաբերություններում առկա որոշ խնդիրներ: Անդրադառնալով հնարավոր հետեւանքներին՝ Գեւորգյանը նշել է, որ հնարավոր է սրվածության ինչպես շիկացում, այնպես էլ թուլացում: «Դա կախված է արտաքին խաղացողներից, արտաքին քաղաքականության ենթատեքստից, որը կդասավորվի Իրանի շուրջ, քանի որ իրանցիները Եվրոպայի մի քանի պետությունների ու Միացյալ Նահանգների որոշ քաղաքական գործիչների հետ կարգավորում են հարաբերությունները, ինչը չի կարելի ասել արեւմտյան որոշ առաջնորդների մասին»,- ասել է իրանագետը՝ հիշեցնելով վերջին օրինակի մասին, երբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խափանեց Իրանի հետ համաձայնագրի կնքումն ու արդյունքում Թեհրանի վերաբերյալ պատժամիջոցները հետաձգվեցին եւս մեկ տարով: Փորձագետի համոզմամբ՝ բավական լուրջ պայքար է ընթանում: Կան ուժեր, որոնք աջակցում են Իրանին, այդ թվում նաեւ Եվրոպայում ու ԱՄՆ-ում: Այս ենթատեքստում նա նշել է, որ Ադրբեջանի հարաբերությունները Թեհրանի հետ չեն կարող զարգանալ:
Այն հարցին, թե արդյոք կապ կա նոյեմբերի 7-ին կոնֆլիկտի խորացման ու Ժնեւում բանակացությունների նոր փուլի մեկնարկի միջեւ, Կարինե Գեւորգյանը նշել է. «Անկասկած, Ադրբեջանն այն խաղացողների կողմից է հանդես գալիս, որոնք Իրանի դեմ են ու դեմ են նրանց, ովքեր պատրաստ էին Թեհրանի հետ համապատասխան համաձայնագիր կնքել: Ավելին, հիշեցնեմ, որ այս աշնանը կայացան Իրան-ԱՄՆ-Աֆղանստան եռակողմ բանակցություններ Գերասում ու բավական արդյունավետ Աֆղանստանի հետ փոխհարաբերությունների տեսակետից, այսինքն, մի կողմից կա առաջընթաց, մյուս կողմից կան ուժեր, որոնք խափանում են Իրանի նկատամաբ պատժամիջոցների վերացումը»:
Հիշեցնենք, որ իրանա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը նոյեմբերի 6-ին փակել էր սահմանային Փոլդեշտ անցակետը, որին ի պատասխան Իրանը նոյեմբերի 7-ին փակել էր Ջուլֆայի ոը Բիլյասուվարի անցակետերը:





























