Այն քայլերը, որոնք Իրանը պատրաստ է կատարել որպես իր պարտավորություններ, միանգամայն շոշափելի են եւ գնում են համաշխարհային հանրության պահանջների ուղղությամբ:
Ընդ որում՝ սպասվածից շատ ավելի արագ տեմպերով, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` «Ռոսիյսկայա գազետայի» հետ հարցազրույցում: Ըստ նրա` դա առաջին հերթին վերաբերում է ուրանի 5 տոկոսից ոչ ավելի հարստացմանը եւ 5 տոկոսի սահմաններում հզորության սահմանափակմանը` որոշակի պարամետրերով:
«Ես համամիտ եմ Ջոն Քերրիի գնահատականներին, որ մենք չպետք է բաց թողնենք այս հնարավորությունը, քանի որ այն քայլերը, որոնք Իրանը պատրաստ է կատարել որպես իր պարտավորություն, միանգամայն էական են եւ համապատասխանում են համաշխարհային հանրության պահանջներին», - հայտարարել է Լավրովը` անդրադառնալով Ժնեւում ավարտված՝ Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» բանակցությունների հերթական փուլին:





























