Ռիչմոնդ քաղաքի բնակիչ ամերիկացի Խոսե Բարերան պնդում է, որ Google Maps ծառայության արբանյակային լուսանկարներից մեկում երեւում է իր սպանված որդին: Նա Google-ին խնդրում է նկարը հանել կայքից:

Բարերայի 14-ամյա որդի Քեւինը սպանվել էր 2009թ. օգոստոսին: Ոստիկանությունը նրա մարմինը հայտնաբերել էր Ռիչմոնդի երկաթգծերի վրա` հրազենային վերքերով: KTVU-TV հեռուստաալիքի հետ հարցազրույցում Բարերան հայտարարել էր, որ այդ թաղամասի արբանյակային լուսանկարում երեւում է իր սպանված որդու մարմինը: Լուսանկարում երեւում են նաեւ ոստիկանության սպաները եւ ոստիկանական մեքենան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Երբ ես նայում եմ այդ լուսանկարին, թվում է, թե կարծես դա երեկ է տեղի ունեցել: Ի՞նչ իմաստ կա այն ցույց տալ օտար մարդկանց: Դա ցավ է պատճառում իմ ողջ ընտանիքին», - ասել է Բարերան: