Google-ը համաձայնել է վճարել 17 մլն դոլար տուգանք օգտագործողների կոնֆիդենցիալությունը խախտելու եւ նրանց տվյալներն առանց համաձայնության օգտագործելու համար:
2011 եւ 2012թթ ընկերությունը օգտագործել է կայքերի տվյալները՝ օգտագործողներին գաղտնալսելու: Google-ի ներկայացուցիչները հայտարարել են որ գաղտնալսումը դադարել է նախորդ տարվա սկզբին:
Ինչպես ընդգծել է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով The New York Times-ը, տուգանքի գումարը աննշան է ընկերության տարեկան եկամտի համեմատ:





























