«ՎԿոնտակտե» սոցիալական կայքի ռեսուրսների մի մասն արգելափակել են Ռուսաստանում ու Իտալիայում: Ընդ որում, պատճառները տարբեր են. Ռուսաստանում կայքն արգելափակվել է ծայրահեղական բովանդակության նյութերի պատճառով, Իտալիայում՝ հեղինակային իրավունքի խախտման:

Բացի այդ, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Հռոմի դատարանի որոշմամբ սոցիալական ցանցը Իտալիայում արգելափակել են ապօրինաբար ֆիլմ տեղադրելու համար: Սոցիալական ցանցի դեմ հայցը ներկայացրել է Medusa Film կինոընկերությունը, որը պատկանում է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ընտանիքին: