Եվրոպական հարավային աստղադիտարանի՝ ESO-ի, կայքում տեղադրել են C/2012 S1 (ISON) գիսաստղի լուսանկարն ու բնութագիրը, որը աստղաբանները ֆիքսել են TRAPPIST աստղադիտակի միջոցով:
Այդ աստղադիտակն այժմ մեծ ուշադրությամբ հետեւում է տիեզերական մարմիններին՝ գիտնականները վերլուծում են նյութը, որը շրջապատում է գիսաստղը, հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Գիսաստղը համարվում է այս տարվա ամենավառ գիսաստղը, քանի որ այն հնարավոր է լինելու տեսնել անգամ ցերեկը:





























