ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստվում են ապասառեցնել իրանական 10 միլիարդ դոլարի  ակտիվներ, եթե Թեհրանը միջուկային զենքի հարցում զիջումների գնա: Այս մասին հայտնել է Բարաք Օբամայի ազգային անվտանգության գծով  խորհրդական Սյուզան Ռայսը, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Իրանը մտադիր է ընդունել «վեցյակի» առաջարկը, որի դիմաց ԱՄՆ-ից կստանա 40-50 միլիարդ դոլար փոխհատուցում, հաղորդում է Polit.ru-ն:

Երեքշաբթի նախագահ Բարաք Օբաման սենատորների հետ հանդիպմանը կոնգրեսին կոչ էր արել  նոր պատժամիջոցներ չկիրառել Թեհրանի հետ բանակցությունների ընթացքում: Ընդ որում, նա ընդգծել էր, որ ընթացիկ պատժամիջոցների թուլացումը առաջիկա կես տարում սահմանափակ կլինի: