Չինական Meizu ընկերությունը թողարկել է ինքնատիպ, աշխարհում առայժմ միակ սմարթֆոնը՝ 128 գբ ծավալով ներքին հիշողությամբ:
Ավելի վաղ շուկայում հասանելի էին Meizu MX3-ի տարբերակները` 64 գբ հիշողությամբ: Նոր գաջետն արժե 3,9 հազար յուան (600 դոլար), հաղորդում է «ԵվրՍՄԻ»-ն:
Նորույթն աշխատում է Exynos 5 Octa ութմիջուկանի պրոցեսորով, ունի 8 մեգապիքսել տեսախցիկ եւ 5,1 դյույմանոց էկրան` 1800x1080 կետ թողունակությամբ: Աշխատում է Android 4.2 օպերացիոն համակարգով:
Առայժմ հայտնի չէ, թե երբ 128 գբ հիշողությամբ սմարթֆոնը կհայտնվի ազատ վաճառքում, մասնավորապես` ռուսական շուկայում: Meizu-ի էջում ասվում է, որ նոր սարքը վաճառվում է միայն China Mobile օպերատորի հետ պայմանագրով: Այսինքն գերհիշողությամբ սմարթֆոնը կաշխատի China Mobile-ի 3G-ցանցում կամ այլ օպերատորների ցանկացած GSM- եւ 2G-ցանցերում, սակայն՝ միայն Չինաստանում:





























