LG ընկերության SmartTV հեռուստացույցները տեղեկություններ են հավաքում այն օգտագործողների հակումների մասին, որոնք գնում են դրանք: Collection of watching info գործառույթը, որն ինքնաբերաբար միացած է, վերլուծում է նրա վարքը ինտերնետում , այդ թվում՝ տեղեկություններ է հավաքում որոնման ժամանակ օգտագործվող առանցքային բառերի մասին: Այդ ամենն արվում է նրա նախասիրություններին համապատասխան գովազդ ցուցադրելու համար, հաղորդում է Habrahabr-ը:
Թրաֆիկի վերլուծությունը ցույց է տվել, որ տեղեկատվության հավաքարումն իրականացվում է անկախ նրանից, արդյոք համապատասխան ֆունկցիան նախանշող դրոշն առկա է, թե ոչ: LG-ի սերվերները նաեւ տեղեկություններ են ստանում USB կրիչների վրա առկա ֆայլերի եւ մյուս տեղեկությունների մասին, հաղորդում է Ridus.ru-ն:
Հեռուստացույց գնող անձը, ով հայտնաբերել է այդ ամենը, դիմել է ընկերությանը՝ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով, սակայն այնտեղ նրան պատասխանել են, որ նա կամ պետք է համակերպվի դրա հետ, կամ փոխի հեռուստացույցը:





























