Իրանի միջուկային ծարգրի կարգավորման միջազգային միջնորդների վեցյակի համակարգող հանդիպումը Ժնեւում մեկնարկել է այսօր՝ Թեհրանի հետ բանակցությունների հերթական փուլի առաջին օրը:
Հանդիպմանը մասնակցում են ներկայացուցիչներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, ինչպես նաեւ «վեցյակի» համակարգողը՝ արտաքին գործերի եւ քաղաքականության հարցերով ԵՄ-ի գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ըստ ավանդույթի` ավելի ուշ «վեցյակի» եւ Իրանի ներկայացուցիչների լիագումար նիստ կկայանա: Դեռ պարզ չէ` այն կլինի չորեքշաբթի՞, թե՞ հինգշաբթի օրը: Արդեն հայտնի է, որ բանակցությունների առաջին օրը տեղի կունենա Էշթոնի եւ Իրանի պատվիրակության ղեկավար, երկրի արտգործնախարար Ջավադ Զարիֆի համատեղ ընթրիքը:
Բանակցային գործընթացի մասնակիցները նշում են, որ ներկայիս փուլի հետ ներկայիս փուլի հետ կապված մեծ հույսեր կան եւ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ փոխզիջումային համաձայնագիր ստորագրելու ակնկալիք, որն առաջ շարժվելու հնարավորություն կտա:





























