Winamp նվագարկիչը այս տարվա դեկտեմբերի 20-ին կդադարեցնի իր 15-ամյա գոյությունը: Այս մասին հաղորդվում է նախագծի պաշտոնական կայքում:
Վերոհիշյալ ամսաթվից հետո Winamp.com կայքն ու համապատասխան ուեբ-ծառայությւոնները անհասանելի կդառնան ճիշտ այնպես, ինչպես Winamp Media նվագարկիչները:
Վերջերս Winamp-ն այնքան էլ լայնորեն չի օգտագործվում, սակայն 1990-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին այն գլխավոր մեդիա նվագարկիչներից էր: 2002-ին AOL –ը ութսուն միլիոն դոլարով գնել է ծրագիրը մշակող Nullsoft-ը, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Նախագծի փակման պատճառների մասին չի հաղորդվում:





























