Ամերիկյան Google ընկերությունը ներկայացրել է սեփական դեբյուտային Google Wallet Card-ը: Քարտի օգնությամբ կարելի է վճարումներ կատարել խանութներում եւ կանխիկ գումար ստանալ:
Պլաստիկ քարտը կցում են դրա սեփականատիրոջ Google Wallet հաշվին: Քարտը սպասարկվում է ցանկացած խանութում կամ բանկոմատում: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:
Ընկերությունն արդեն սկսել է պատվերներ ընդունել՝ թողարկելու Google Wallet Card-ը եւ խոստանում է առաջին քարտերը տերերին տրամադրել 10-12 օրերի ընթացքում: Սակայն քարտը պատվիրել առայժմ կարող են միայն ԱՄՆ բնակիչները, իսկ Նահանգների սահմաններից դուրս դրա օգտագործումն անհնար է:





























