10 օրվա ընթացքում Հայաստանի IT-ձեռնարկությունների միությունը (UITE) կառավարությանը կներկայացնի կենսաթոշակային համակարգի մասին պատկերացումները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է UITE-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Վարդանյանի կարծիքով՝ աշխատակիցները պետք է ստեղծեն ճյուղի արհմիություն, որպեսզի խնդիրներն ավելի հանգիստ լուծեն: «Դժվար թե բոլոր հարցերը հնարավոր լինի լուծել ցույցերով: Իսկ սա առաջին եւ ոչ վերջին հարցն է: Այդ պատճառով գրագետ արհմիությունը օգտակար կլինի»,-ասել է Վարդանյանը:

Վերջին ամիսներին UITE-ն անդամ-ընկերություններում կազմակերպել է մի քանի ճանաչողական միջոցառում՝ կենսաթոշակային բարեփոխման մասին: Այժմ միությունը գրավոր կարծիք է նախապատրաստում նոր համակարգի մասին, որը տաս օրերի ընթացքում կներկայացնի կառավարությանը:

Ըստ բարեփոխման՝ նոր տարվա հունվարի մեկից աշխատակիցը պետք է աշխատավարձի 5 տոկոսը վճարի կենսաթոշակային հիմնադրամին: 500 հազար դրամից բարձր աշխատավարձի դեպքում գանձվելու է աշխատավարձի տաս տոկոսը: