Մեկ տարվա ընթացքում Lift ծրագիրը հասանելի էր միայն iOS-ի համար: Սակայն մշակողները «խղճացել են» Android-սարքերից օգտվողներին եւ այն հասանելի դարձրել նաեւ այդ խմբի համար:

Մշակողներն իրենց բլոգում հայտարարել են, որ թողարկել են լիովին ֆունկցիոնալ Android-տարբերակ: Հիշեցնենք, որ դեռեւս հունիսին մշակողները ներկայացրել էին Lift-ի бրաուզերային տարբերակը, որը կարելի էր օգտագործել աշխատասեղանի համար:

Lift-ն անվճար ծրագիր է, որը թույլ է տալիս որոշակի նպատակների հասնել: Ծրագիրը մշակել է Սան-Ֆրանցիսկոյի փոքրիկ ընկերություններից մեկը, հաղորդում է «Vesti.ru»-ն: