5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում: Ինչպես հաղորդել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Սարպոլ-է-Զահաբ քաղաքից 25 կմ հեռավորության վրա է:
Զոհերի ու փլուզումների մասին առայժմ հաղորդագրություններ չկան:
Ինչպես հաղորդում է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը, ստորգետնյա ցնցումները զգալի են եղել նաեւ Իրաքում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել նաեւ Թուրքիայի արեւելքում՝ Վան նահանգում, հաղորդում է CNN Թյուրք հեռուստաալիքը: Զոհեր ու փլուզումներ չկան:





























