«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» hիմնադրամի հետ համատեղ հայտարարում են AppCON 2013-ի միջազգային համաժողովի անցկացման մասին: Բջջային հավելվածների եւ բովանդակության զարգացման միջազգային եւ տեղական ժամանակակից միտումներին նվիրված համաժողովն իր աշխատանքն այսօր մեկնարկեց «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում: AppCON 2013-ի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը:
Միջոցառմանը մասնակցում են խոշոր եւ միջին բիզնեսի ավելի քան հարյուր ներկայացուցիչ, բջջային հավելվածների մշակողներ, լրագրողներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ ծառայություն մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բջջային բովանդակության միջազգային զարգացման միտումներին եւ հայաստանյան շուկայում լավագույն փորձի կիրառմանը նվիրված համաժողովին ելույթ ունեցան «Մայքրոսոֆթ», SPB TV, PicsАrt, mLab ECA եւ «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչները:
«ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը իր ողջույնի խոսքում նշեց, որ հայկական բջջային բովանդակության զարգացման թեման շատ արդիական է, իսկ այդ հեռանկարային շուկայի զարգացման անհրաժեշտությունը շատ կարեւոր է ինչպես վերջնական սպառողի, այնպես էլ ամբողջ տնտեսության համար:
«Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի խոշորագույն օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը կրկին անգամ հանդես է գալիս երկրի տեղեկատվական տեխնոլոգիանների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրով՝ հասարակությանը եւ բիզնեսին ներգրավելով այս բնագավառի ամենահեռանկարային ուղղության զարգացման գործում: Հուսով ենք, որ համատեղ ջանքերի եւ օտարերկրյա գործընկերների փորձի շնորհիվ, ովքեր այսօր հրավիրվել են մասնակցելու մեր համաժողովին, մենք կորոշենք տեղական բջջային բովանդակության զարգացման հիմնական ուղղություններն՝ ի շահ տնտեսության, երկրի եւ հաճախորդների», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Կարծում եմ, որ ծրագրավորողների եւ բիզնեսի, կրթության, մշակույթի ու հասարակական գործունեության այլ ոլորտների ներկայացուցիչների համատեղ քննարկումները կվերածվեն սերտ համագործակցության եւ կհանգեցնեն Հայաստանում բջջային բովանդակության զարգացմանը»,- նշեց «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյան:
Ելույթներից հետո համաժողովի մասնակիցներն մասնակցեցին «Բջջային տեխնոլոգիաները բիզնեսում» եւ «Բջջային տեխնոլոգիաների եւ բջջային բովանդակության զարգացումը հանրային սեկտորում» թեմաներով քնարկումներին:





























