Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են տիրանոզավրին մրցակից դինոզավր, հաղորդվում է հոդվածում, որը հրապարակվել է Nature Communications գիտական ամսագրում:
Հայտնում են, որ Siats meekerorum անվամբ նոր տեսակը մեկն է ամենախոշոր դինոզավրերից ու բնակվել է Հյուսիսային Ամերիկայի տարածքում է 98 մլն տարի առաջ, հաղորդում է Gazeta.ru-ն:
Գիտնականները ենթադրում են, որ իր չափերի շնորհիվ նոր տեսակը 30 մլն տարով գերազանցել է տիրանոզավրերին, ու արդյունքում մրցել է նրանց հետ: Այնուամենայնիվ, գիտնականները համարում են, որ այդ ժամանակաշրջանից հետո էլ այդ տեսակը գտնվել է սննդի շղթայի վերին օղակում: Բացի այդ, նրանց հաջողվել է հաստատել, որ դինոզավրի երկարությունը կազմել է մոտ 10 մետր:





























