Նոյեմբերի 22-ին, ժամը 22.45-ին «ՍՊԾ» գործակալությունից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 22.31-ին Իրանի տարածքում` Կերմանշախ քաղաքից 109 կմ արեւմուտք, տեղի է ունեցել 5,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 34.08 աստիճան եւ արեւելյան երկայնության` 45.90 աստիճան:




























