Google ընկերությունը մտահոգված է, որ ռուսական համացանցում կարող է գրաքննություն հայտնվել, հաղորդում է CNET-ը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիք Շմիդթը:
Նրա խոսքով՝ Չինաստանը միակ երկիրն է, որտեղ համացանցում ակտիվ գրաքննություն կա, բայց կա մեծ հավանականություն, որ նաեւ Ռուսաստանը կգնա այդ ճանապարհով, հաղորդում է Gazeta.ru-ն:
Շմիդթը համարում է, որ եթե դա հնարավոր լիներ, Google ընկերությունը կլքեր ԱՄՆ-ը եւ կտեղափոխվեր այնտեղ, որտեղ ոչ-ոք չկարողանար խանգարել իրենց աշխատել ողջ ուժով եւ չհետեւեր իրենց գործունեությանը:




























