Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչները հայտարարել են, որ Ժնեւում շաբաթ օրը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր կստորագրվի, հաղորդում է Reuters-ը:

Հաղորդվում է, որ ժնեւյան բանակցությունների ընթացքում «Վեցնյակը» եւ Իրանը աննախադեպ ըմբռնման մակարդակի են հասել, հաղորդում է Gazeta.ru-ն:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչների փոխանցմամբ՝ «եկել է բանակցությունների ավարտական պահը»: Ավելի վաղ Ժնեւ էր մեկնել Չինաստանի ԱԳ նախարարը: