Ամերիկյան Microsoft ընկերությունը վաճառքի առաջին օրը իրացրել է ավելի քան 1 միլիոն Xbox One խաղային սարք: Այդ մասին ուրբաթ օրը հայտնել էին ընկերության ներկայացուցիչները: 

Երկար սպասված նորույթը վաճառվում է 13 երկրներում, այդ թվում ` ԱՄՆ-ում, Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում եւ Ֆրանսիայում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ Microsoft-ի` ամբողջ աշխարհի գեյմերները անմիջապես մրցության են դուրս եկել` «սպանելով» 60 միլիոն զոմբիներ Dead Rising 3 խաղում, ինչպես նաեւ «հաղթահարել են» 5,76 միլիոն վիրտուալ կմ «Forza Motorsport 5» մրցարշավային խաղում:

Ըստ հասարակական կարծիքի հարցման տվյալների` Xbox One-ն այս տարի Apple-ի նոր  iPad Mini պլանշետին զուգահեռ գլխավորում է ԱՄՆ-ի սուրբծննդյան ամենացանկալի նվերների ցուցակը: Microsoft-ի նախորդ Xbox 360-ի թողարկումից անցել է ութ տարի: Նոր սարքն ունի  500 գբ ծավալով կոշտ սկավառակ, ԱՄՆ-ում այն վաճառվում է 499,99 դոլարով: Ռուսաստանում Xbox One-ի վաճառքի կսկսվի 2014թ.: