Իրանի միջուկային ծրագրի շուրջ ժնեւյան բանակցությունների մասնակիցները կարող են ընդհանուր հայտարարի գալ ու համաձայնագիր կնքել, եթե հաղթահարեն «մնացյալ երկու-երեք կետերի» շուրջ տարաձայնությունները, շաբաթ օրը հաղորդել է France Press գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարար Աբաս Արաքչին:
«Մենք դեռ որոշ տարաձայնություններ ունենք երկու կամ երեք կետերի շուրջ: Սակայն երկու կողմերն ավելի են մոտենում համաձայնագրի կնքմանը»,- հայտարարել է Արաքչին:
Ժնեւում «վեցնյակի» (ՌԴ, ՉԺՀ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) ու Թեհրանի միջեւ բանակցությունների նախորդ փուլն ավարտվել էր նոյեմբերի 10-ին: Այն ժամանակ կողմերը լրջորեն խոսեցին հնարավոր համաձայնության մասին: Փաստաթուղթը, որը կարելի անվանել պատմական, չէր ընդունվել: Որոշ տվյալներով՝ որոշումը չէր ընդունվել Ֆրանսիայի պատճառով, ով հետեւելով Իսրայելին անհանգստություն էր հայտնել վաղաժամ ու բավականաչափ չմշակված գործարքի վերաբերյալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Թեհրանը հետեւողականորեն ժխտում է միջուկային զենք ձեռք բերելու մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր ծրագիրը բացառապես ուղղված է երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարելուն ու ուրանի հարստացումը կասկած չի հարուցում:





























