Սաուդյան Արաբիան ձեռքերը ծալած չի սպասելու, եթե միջազգային «վեցնյակը» չկարողանա «զսպել Իրանի միջուկային ծրագիրը»: Այդ մասին Մեծ Բրիտանիայում թագավորության դեսպան արքայազն Մոհամեդ բին Նավաֆ բին Աբդուլազիզը հայտարարել է լոնդոնյան Times թերթում  հրապարակված հոդվածում:

«Հնարավոր է ցանկացած տարբերակ»,- ընդգծել է նա՝ նշելով, որ «Էր-Ռիադը չի հասկանում այն շտապողականությունը, որը դրսեւորում է ԱՄՆ-ն Իրանի հանդեպ այս տարածաշրջանում իր քաղաքականությունը վերանայլու վերաբերյալ»:

«Անցյալում խաղաղեցումը չի ազդել, չեմ կարծում, որ այն կգործի 21-րդ դարում,- նշել է դեսպանը:- Մենք ձեռքներս ծալած չենք սպասի ու սպառնալիքների սպասենք, որպեսզի մտածենք այն մասին, ինպես պետք է պաշտպանենք մեզ ու տարածաշրջանը»:

Թերթը նշում է, որ դեսպանը հրաժարվել է քննարկել միջազգային լրատվամիջոցներում հայտնված հաղորդագրությունն այն մասին, որ Պակիստանը Սաուդյան Արաբիային զենք կտրամադրի այն դեպքում, եթե Իրանը սեփական ատոմային ռումբն ունենա: Ընդ որում նա նշել է. «Պարզ ասեմ. բոլոր հնարավորությունները բաց են»,- հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: