Պլանշետների ու սմարթֆոնների նոր ծրագիրը կոչված է օգնել ամուրիներին համոզել ընկերներին ու ընտանիքին, որ իրենք «իրականում» զուգընկեր ունեն:

Այս ծրագիրն այն մարդկանց համար է, ովքեր չեն շտապում գտնել իրենց երկրորդ կեսին, ովքեր արդեն հոգնել են ընտանիքի ու ընկերների հետաքրքրասիրությունից ու անսպառ հարցերից, հաղորդում է Metro-ն:

«Անտեսանելի ընկերուհին» խոստանում է «ճշմարտանման վիրտուալ ու նույնիսկ իրական ապացույցներ» տրամադրել այն մասին, որ դուք զուգընկեր ունեք:

Կեղծ հարսնացուն(այսինք ծրագիրը) հեռախոսազանգեր է կատարում, ձայնային հաղորդագրություններ է թողնում, նվերներ է ուղարկում ու, վերջապես, մահացու հարված՝ հարաբերություններ Facebook-ում: Ծառայությունների արժեքն է ամսական 49,99 ֆունտ, մինչեւ որ բոլորը կավատան, որ դուք «գրեթե նշանադրված եք», գրում է Riverfront Times թերթը:

Այս պահին ընկերությունը մշակում է «Անտեսանելի բոյֆրենդ»-ին (Invisible Boyfriend) ու հայտնում է, որ երկուսն էլ լիովին համապատասխանում են ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ անձանց, հաղորդում է MigNews.ru-ն: