Սիրիան ողջունում է Իրանի ու «վեցյակի» պայմանավորվածությունները՝ դրանք բնորոշելով որպես պատմական համաձայնություն, որը համապատասխանում է եղբայրական իրանական ժողովրդի հետաքրքրություններին ու երաշխավորում է ատոմային էներգիայի օգտագործումը խաղաղ նպատակներով: Այս մասին ասվում է Սիրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում, որը վկայակոչում է ՍԱՆԱ գործակալությունը:
Սիրիան ողջունում է իրանցիներին ու ղեկավարությանը այդ պատմական հաջողության կապակցությամբ, որը ընդգծում է Իրանի կարեւոր դերը՝ տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերականգնման հարցում:



























