Գերմանիայում Amazon ինտերնետ-ընկերության աշխատակիցները գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում: Ինչպես արհմիության ներկայացուցիչներից մեկն է հաղորդել, ակցիային մասնակցել է ընկերության մոտ 150 աշխատակից: Նույնքան աշխատակիցներ դադարեցրել են աշխատանքը նաեւ Լեյպցիգում, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Խնդիրնեը կապված են ֆինանսական դժվարությունների հետ, իսկ բողոքի ակցիաների միջոցով արհմիությունը փորձում է ճնշըմ գործադրել ընկերության վրա:
Արհմիությունը կարծում է, որ ամերիկյան ընկերությունը պետք է աշխատակիցների հետ սակագնային պայմանագիր կնքի: Գերմանիայում Amazon-ի ստորաբաժանումում աշխատում է մոտ ինը հազար մարդ:





























