ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցի ընթացքում վստահեցրել է իսրայելցի վարչապետ Բինյամին Նեթանյահուին, որ թույլ չի տա, որ Իրանում միջուկային զենք ստեղծվի, արեւմտյան լրագրողներին է հաղորդել Սպիտակ տան ներկայացուցչի տեղակալ Ջոշ Էռնստը:
Նրա խոսքով՝ Օբաման Նեթանյահուին հաղորդել է, որ ցանկանում է անհապաղ խորհրդակցություններ սկսել Իսրայելի հետ՝ կապված Իրանի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի հետ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը:»
Իսրայելցի վարչապետի հետ հեռախոսազրույցի ժամանակ Օբաման ընդգծել է, որ միջազգային միջնորդների «վեցյակը» ձգտելու է երկարաժամկետ, խաղաղ ու համապարփակ համաձայնագիր կնքել, որը կցրի միջազգային հանրության՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ կասկածները, նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը:



























