Հանգստյան օրերին Թեհրանի եւ միջազգային միջնորդների  «վեցյակի» միջեւ միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված պայմանավորվածության կատարման դեպքում Եվրոպայում ՀՀՊ տեղակայելու հիմքեր չեն մնա: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Եթե իրագործվի Իրանի հարցով պայմանավորվածությունը, կվերանա պատճառը, որը նշվում է Եվրոպայում ՀՀՊ համակարգ տեղակայելու  անհրաժեշտության համար», - ասել է Լավրովը՝ երկուշաբթի օրը ելույթ ունենալով Հռոմում կայացած մեդիա-համաժողովում: