Սնկերը սեփական եղանակն են ստեղծում: Հետազոտողներն օգտագործել են արագ   նկարահանման տեխնիկան՝ շիիտակե սնկերի ուսումնասիրության համար: Նման եզրահանգում են կատարել ամերիկացի գիտնականները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գիտնականները պարզել են, որ այդ սնկերը ջրային գոլորշի են արձակում՝ սառեցնելով իրենց շրջապատող օդը:

Արդյունքում քամի է առաջանում, որը տարածում է սնկերի սպորները: Մեկ սունկը միլիոնավոր սպորներ ունի:

Գիտնականները կարծում են, որ նույն գործընթացը կարող է տեղի ունենալ բոլոր սնկերի մոտ, այդ թվում նաեւ՝ թունավոր: