Ռուս հաքերներին հաջողվել է կոտրել թուրքական մասնավոր դպրոցների ֆինանսկական հաշիվների ծածկագրերը եւ գումարներ տեղափոխել այլ հաշիվների վրա եւ կանխիկացնել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ռուս հաքերները հերթական անգամ մտել են Կայսերի քաղաքի մասնավոր դպրոցներից մեկի ինտերնետ կայքը, կոտրել ծածկագրերը եւ 15 հազար լիրա տեղափոխել այլ հաշվեհամարի։ Դպրոցի ղեկավարությունը դիմել է ոստիկանություն՝ հայտարարելով, թե ինչ որ անձիք իրենց հաշվեհամարներից գումարներ են գողանում։
Ոստիկանությանը հաջողվել է պարզել վերջին փոխանցման կետը եւ գումարը կանխիկացնելու ժամանակ ձերբակալել Ուկրաինայի 3 քաղաքացու, որոնց մոտ եղել են ինտերնետին միացված համակարգիչներ։ Ոստիկանները հայտնաբերել են, որ նրանք կապի մեջ են ռուս հաքերների հետ, ովքեր իրականացնում են հարձակումները։
Դատարանի որոշմմաբ 3 քաղաքացուց մեկի նկատմամբ կալանման որոշում է կայացրել, մյուսները ստորագրությամբ ազատ են արձակվել։





























