Երեւանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոց 20/1 եւ 20/2 շենքերի միջեւում, այսօր՝ նոյեմբերի 27-ին, առավոտյան ժամը 09.00-ի սահմաններում, դիակ կար, տարածքում հավաքվել էին մեծաթիվ բնակիչներ եւ ոստիկաններ: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Ոստիկանները առանձնացրել էին տարածքը՝ քննչական գործողություններ անցկացնելու նպատակով, իսկ դիակը անմիջապես շենքի մուտքի մոտ էր՝ ծածկված կապույտ տոպրակով:
NEWS.am-ի թղթակցին ոստիկանության Շենգավիթի բաժնից հայտնեցին, որ «Շտապօգնությունից» ահազանգ են ստացել, որ այդտեղ մահացած մարդ կա: Նախնական տեղեկություններով՝ նա 40-50 տարեկան է, ինքնությունը դեռ ճշտվում է: Հայտնի չէ նաեւ, թե ինչպես է այդ տղամարդը հայտնվել այդ տարածքում, հանգամանքները պարզվում են:




























