Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 27-ին հաստատել է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը ամերիկյան Contour Global ընկերությանը վաճառելու գործարքը:

Ըստ որոշման, օտարվելու են Որոտանի ՀԷԿ-երի համալիրի մեջ մտնող երեք հիդրոէլեկտրակայանները՝ Սպանդարյան, Շամբ եւ Տաթեւ, իսկ համալիրի կառավարումն իրականացնելու է ամերիկյան ընկերության դուստր ձեռնարկությունը՝ Contour Global Hidrocascade անունով:

Նշենք, որ Որոտանի ներդրումային ծրագիրը, ԱՄՆ կողմից իրականացված ամենամեծ ներդրումային ծրագիրն է Հայաստանի պատմության մեջ: Ավելի վաղ Հայաստանի կառավարությունից հաստատել էին, որ ամերիկյան ոկղմը պատրաստ է ներդնել մինչեւ 180 մլն դոլար: