ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարել է, որ Իրանը գործակալության տեսուչներին հրավիրել է այցելելու Արակ քաղաքի միջուկային ռեակտեր, հաղորդում է Press TV-ն:

Ելույթ ունենալով Վիեննայում Գործակալության ղեկավարների խորհրդի նիստին՝ Ամանոն նաեւ ընդգծել է, որ ԱԷՄԳ-ն դեռեւս չի կարող լիովին վստահորեն հայտարարել Իրանում չհայտարարագրված միջուկային մյութի ու գործունեության բացակայության մասին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին «Վեցյակն» ու Իրանը պայմանավորվածություն են ձեռք բերել ԻԻՀ միջուկային ծրագրի վերաբերյալ: Ըստ այդմ, միջազգային հանրությունը համաձայնել է, որ անհրաժեշտ է խոստովանել Թեհրանի՝ ատոմի հարստացման իրավունքը: