Իրանի հարավում գտնվող Բուշեն նահանգում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է Բուշերի ատոմակայանից մոտ 30 կմ հեռավորության վրա, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Ստորերկրյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով 17:51-ին: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 16 կմ խորության վրա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվում:

Նոյեմբերի 27-ին 4,5 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել նույն նահանգում: