Տնտեսական մշցակցության պաշպանության պետական հանձնաժողովը տուգանել է «Nout.am» ընկերությանը՝ անբարեխիղճ տնտեսական մրցակցության համար:

Ինչպես նշվել է նոյեմբերի 29-ի ՏՄՊՊՀ նիստում, «Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությունը  դիմել է Հանձնաժողովին՝ հայտնելով, որ մրցակից՝  «Nout.am» ընկերությունը համացանցում տեղադրել է վարկաբեկող տեղեկատվության իրենց պատկանող «Ռիչ Քոմփյութերս» ապրանքանիշի վերաբերյալ:

Հաղորդման մեջ նշված էր, թե հաճախորդներից մեկը միջին որակի նոութբուքը «Ռիչ Քոմփյութերս»-ից գնել է 365 000 դրամով, մինչդեռ «Nout.am»-ում արժե 209 000 դրամ: «Հիմա դուք երեւի կմտածեք. «խեղճ մարդ», բայց հավատացեք այդպիսի հիմարներին հենց էդպես էլ պետք է»,-իր գրառումը եզրափակել է «Nout.am»-ը: 

Հանձնաժողովի պահանջով գրառումն անմիջապես հանվել է համացանցից, իսկ ընկերությունը կվճարի տուգանք՝ օրենքի խախտման եւ մրցակից ընկերությանը վարկաբեկելու համար: Տուգանքը կազմելու է նախորդ տարվա հասույթի 1%-ը: