Google ընկերությունը խախտում է անձնական տվյալների մասին տեղական օրենքը: Նման մեղադրանքներով հանդես է եկել հոլանդական DPA կազմակերպությունը, հայտնում է Associated Press-ը:

Ըստ համացանցում օգտատերերի իրավունքների պաշտպանության դիտարկմամբ զբաղվող կազմակերպության նախագահ Յակոբ Քոհնսթամի (Jacob Kohnstamm)՝ 2012թ.  Google ընկերության օգտատերերի պայմանագիրը համարժեք չի հստակեցնում, թե ինչպես է գործում Նիդեռլանդների բնակիչների անձնական տվյալների հետ ընկերության աշխատանքի մեխանիզմը, հայտնում է Lenta.ru-ն:

«Google-ը գաղտնի տեղեկություն է հավաքում, վերլուծում այն եւ օգտագործում  գովազդային նպատակներով: Ընդ որում՝ Google-ի մեկ ծառայությունից հավաքված տվյալները միացվում են մեկ այլ ծառայությունից հավաքվածներին, եւ ոչ ոք չի կարող ասել թե դա ինչպես եւ ինչ հիմունքներով է տեղի ունենում », — հայտարարել է Քոհնսթամը: DPA ընկերությունը պատրաստվում է հատուկ լսումներ կազմակերպել Google- ներկայացուցիչների հետ: